Սաուդյան կոալիցիայն գրավել է Եմեն վառելիք տեղափոխող եմենական տանկերը
Եմենի ազգային նավթային ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ սաուդյան ագրեսոր կոալիցիան գրավել է Եմեն վառելիք տեղափոխող տանկերը:
Էսամ Յահյան ուրբաթ օրը հայտարարել է, որ սաուդյան ագրեսոր կոալիցիան գրավել է Eships Barracuda նավը, որը 4022 տոննա դիզվառելիք էր տեղափոխում Եմենի ժողովրդի համար։
Ըստ այս հաղորդման՝ նավը պատկանում է Պարենի համաշխարհային ծրագրին և լիցենզավորված է ՄԱԿ-ի կողմից։
Այս նավի գրավմամբ, Եմեն վառելիք տեղափոխող գրավված նավերի թիվը հասավ 9-ի։
Սա առաջին անգամը չէ, որ կոալիցիան գրավում է Եմեն վառելիք, սննդամթերք և բժշկական սարքավորումներ տեղափոխող նավերը:
Սաուդյան ագրեսիվ կոալիցիայի շրջափակման պատճառով, Եմենում վերջին յոթ տարիներին առկա է վառելիքի, սննդի և բժշկական սարքավորումների լուրջ պակաս: