ԻԼԻՊ-ի ահաբեկիչները վարժանքներ են անցնում Սիրիայի «Ալ-Թանֆ» ամերիկյան բազայում
Հունվար 31, 2022 05:18 Asia/Tehran
Կիրակի օրը «Ալ Մայադին» գործակալությունը հաղորդել է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները վարժանքներ են անցնում Սիրիայի «Ալ-Թանֆ» ամերիկյան բազայում
Iran Press գործակալության հաղորդմամբ՝ Ալ-Թանաֆը Սիրիայի ամենակարևոր և ռազմավարական շրջաններից է։
Այս տարածաշրջանը Սիրիայի, Իրաքի և Հորդանանի միջև ընդհանուր սահմանակետն է:
Հակաիլիպական կոալիցիայի ձևավորումցի հետո, ԱՄՆ-ն օկուպացրել է տարածքը և այնտեղ ռազմաբազա է հիմնել:
«Ալ-Մայադին»-ը հայտնել է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին վարժեցնում են ամերիկացի զինվորականները:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բասամ Սաբաղը վերջերս Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Վաշինգտոնը փորձում է Սիրիայում վերակենդանացնել ԻԼԻՊ-ը :