Իրաքի Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանը ենթարկվել է ԱԹՍ-ով հարձակման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i174210-Իրաքի_Էրբիլում_ԱՄՆ_հյուպատոսարանը_ենթարկվել_է_ԱԹՍ_ով_հարձակման
Իրաքի տեղական աղբյուրները հաղորդել են, որ Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանը ենթարկվել է ԱԹՍ-ով հարձակման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2022 04:23 Asia/Tehran
  • Իրաքի Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանը ենթարկվել է ԱԹՍ-ով հարձակման

Իրաքի տեղական աղբյուրները հաղորդել են, որ Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանը ենթարկվել է ԱԹՍ-ով հարձակման:

Saberin News  թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Էրբիլի  Շուրեշ շրջանում տեղակայված ԱՄՆ հյուպատոսարանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։

Միաժամանակ, քրդական անվտանգության աղբյուրը հայտնել է Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտ մի քանի պայթյունների մասին:

Saberin News-ը  հաղորդել է,  որ հարձակումից հետո, տարածքում ծխի սյուն է  բարձրացել, իսկ  քրդական ուժերը տեղում պարետային ժամ են սահմանել։

Իրաքյան լրատվամիջոցները և պաշտոնական աղբյուրները հարձակման հետևանքով հնարավոր զոհերի մասին մանրամասներ չեն հայտնում։