ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայում պաղեստինցի երեխաները մահվան շեմին են կանգնած
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրենը հայտնել է, որ Գազայում շատ երեխաներ տառապում են ծանր թերսնումից, և պաղեստինցի երեխաները մահվան շեմին են կանգնած։
Այն բանից հետո, երբ Գազայի հատվածում 10 պաղեստինցի երեխաներ մահացել են թերսնումից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը X սոցիալական ցանցի իր օգտահաշվում գրել է.- Պաղեստինցի երեխաներին սննդի, ջրի, բժշկական օգնության տրամադրման և իսրայելական փամփուշտներից ու ռումբերից պաշտպանելու հարցում նույնիսկ մեկ րոպե ուշացումը սարսափելի հետևանքներ կունենա, իսկ դա հնարավոր է հումանիտար հրադադարի հաստատմամբ։
Նա նշել է, որ Գազայում մինչև երկու տարեկան յուրաքանչյուր վեցերորդ երեխան սուր թերսնված է:
Պաղեստինի առողջապահության նախարարությունն իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի բանակը Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում հանցագործության 10 դեպքերի ընթացքում սպանել է 92 և վիրավորել 156 պաղեստինցիների։ Այդպիսով հոկտեմբերի 7-ից իսրայելական հանցավոր բանակի ագրեսիայի սկիզբից մինչ օրս Գազայում նահատակվել է 30 հազար 320, վիրավորվել՝ 71 հազար 533 մարդ։