Իսպանիան Եվրոպային կոչ է արել ճանաչել Պաղեստին պետությունը
(last modified Fri, 14 Jun 2024 06:56:14 GMT )
Հունիս 14, 2024 10:26 Asia/Tehran
  • Իսպանիան Եվրոպային կոչ է արել ճանաչել Պաղեստին պետությունը

Իսպանիայի վարչապետը եվրոպական երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստին անկախ պետությունը։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Իսպանիայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Պեդրո Սանչեսը  կոչ է արել եվրոպական բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին անկախ պետությունը։

Նա նշել է, որ դա Իսրայելի հանցագործություններին վերջ դնելու միակ ճանապարհն է, հավելելով, որ Մադրիդը ջանքեր է գործադրում՝ Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը նշել է, որ Պաղեստինի անկախ պետությունը ճանաչելու Իսպանիայի որոշումը կարևոր նշանակություն ունի։

Հատկանշական է, որ մայիսի 27-ին Պաղեստին պետությունը ճանաչելու Իսպանիայի իշխանությունների  որոշումից հետո   Սիոնիստական ռեժիմի հետ այդ երկրի հարաբերությունները լարվել են։

Պաղեստին անկախ պետությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամների ավելի քան երկու երրորդը կամ  ավելի քան 140 երկիր։

Մայիսի 28-ին Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան նույնպես ճանաչեցին Պաղեստին պետությունը։ Իսկ Սլովենիայի խորհրդարանը  ձայների ճնշող մեծամասնությամբ վերջերս հաստատել է Պաղեստինի անկախ պետությունը ճանաչելու՝ կառավարության որոշումը։

ԵՄ 27 անդամներից Պաղեստին պետությունն արդեն ճանաչել են Շվեդիան, Կիպրոսը, Հունգարիան, Չեխիան, Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան և Բուլղարիան։ Մալթան նույնպես հայտարարել է, որ շուտով նման որոշում կկայացնի։

 

Պիտակ