Սիոնիստական ռեժիմը ծրագրում է Հորդանան գետի արևմտյան ափին ընդլայնել ավանաշինությունը
(last modified Mon, 17 Jun 2024 07:38:45 GMT )
Հունիս 17, 2024 11:08 Asia/Tehran
  •  Սիոնիստական ռեժիմը ծրագրում է Հորդանան գետի արևմտյան ափին ընդլայնել ավանաշինությունը

Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ կաբինետի նիստ կգումարի՝ Հորդանան գետի արևմտյան ափի ավանաշինության ծրագրի ընդլայնման կապակցությամբ։

«Ալ Ջազիրա»  գործակալության փոխանցմամբ՝ Նեթանյահուի գրասենյակի X-ի էջում արած գարռման մեջ ասվում է․ «Արևմտյան ափին ավանաշինության քաղաքականության որոշումն ինչ որ չափով պատասխան է աշխարհի այն երկրների աճող թվին, որոնք ճանաչել են Պաղեստինի անկախ պետությունն ինչպես նաև միջազգային կառույցներում Պաղեստինի ինքավարության գործողություններին»:

Նոր ավանների կառուցումը ՄԱԿ-ի 2334 բանաձևի ակնհայտ խախտում է։ 2016 թվականի դեկտեմբերին ԱԽ-ն Իսրայելից պահանջել է դադարեցնել օկուպացված տարածքներում ավանաշինության քաղաքականությունը։

Սակայն ԱՄՆ-ի աջակցությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ երկրի վետոն օգտագործելով, ռեժիմը բազմիցս անտեսել է միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրամիության պահանջները՝ վերջ դնելու Պաղեստինի օկուպացիային և  պաղեստինցիների դեմ հանցագործություններին:

Միջազգային բանաձևերի գործադրման ձախողումը ռեժիմին խրախուսում է շարունակել ավանաշինության քաղաքականությունը և անտեսել օկուպացիան դադարեցնելու և խաղաղության հասնելու միջազգային կոչերը: Միջազգային իրավունքի համաձայն՝ գրավյալ տարածքներում կառուցված բոլոր հրեական բնակավայրերը համարվում են անօրինական։