Հունիս 27, 2024 17:42 Asia/Tehran
  • Իսրայելի ապարտեիդի ռեժիմի  վերացման անհրաժեշտությունը  և սիոնիստների կողմից ​​Միջազգային քրեական դատարանին լրտեսելը/ Անդրադարձ Պաղեստինի հետ կապված իրադարձություններին
    Իսրայելի ապարտեիդի ռեժիմի  վերացման անհրաժեշտությունը  և սիոնիստների կողմից ​​Միջազգային քրեական դատարանին լրտեսելը/ Անդրադարձ Պաղեստինի հետ կապված իրադարձություններին

Pars Today- ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախազգուշացումը պաղեստինցի երեխաների աղետալի իրավիճակի մասին, Իսրայելի պաշտոնական ընդգրկումը երեխաների իրավունքների խախտողների սև ցուցակում, Իսրայելի օդային և հրետանային հարձակումները Գազայի վրա, Amnesty International-ի քննադատությունը Արևմուտքի կողմից մարդու իրավունքների նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների վերաբերյալ և  սիոնիստների կողմից ​​Միջազգային քրեական դատարանին լրստեսելը  Պաղեստինի հետ կապված վերջին կարևորագույն իրադարձություններից են։ 

Իսրայելը պաշտոնապես հայտնվել է երեխաների իրավունքները խախտողների սեւ ցուցակում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «Երեխաները զինված հակամարտություններում» թեմայով  ամենամյա զեկույցում պաշտոնապես Իսրայելի ռեժիմին ներառել է աշխարհում երեխաների իրավունքները խախտողների սեւ ցուցակում։ Ըստ Pars Today-ի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, գնահատելով երեխաների նկատմամբ կատարված կոպիտ խախտումները, Իսրայելի զինված և անվտանգության ուժերին ներառել է երեխաների իրավունքները խախտողների ցուցակում՝ երեխաների սպանության և հաշմանդամության, ինչպես նաև դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակման համար։ Գազայի հատվածի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների նոր փուլի ընթացքում առնվազն 15000 պաղեստինցի երեխա է նահատակվել։

ՅՈՒՆԻՍԵՖ. Աղետալի սովի պատճառով Գազայի երեխաներն հրատապ հրադադարի կարիք ունեն

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) տեսանյութ է հրապարակել, որում հայտարարում է, որ Գազայի երեխաները կանգնած են «աղետալի սովի» առաջ և անհապաղ  հրադադարի կարիք ունեն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ «սննդի, ջրի և բժշկական պարագաների պակասը վատթարացրել է Գազայի երեխաների հուսահատ վիճակը»:

Գազայի հյուսիսում Սիոնիստական ​​ռեժիմի օդային հարձակման հետևանքով ութ պաղեստինցիների նահատակությունը

Լրատվական աղբյուրները չորեքշաբթի գիշեր հայտնել են, որ ութ պաղեստինցի նահատակվել է Գազայի հյուսիսում Իսրայելի օդային հարձակման հետևանքով։

Զավթիչ ուժերի հարձակումը Ջենինի հիվանդանոցի  վրա

Իսրայելի զավթիչ ռեժիմի զինվորները ներխուժելով Ջենին ճամբարի հիվանդանոցը, վիրավորել են պաղեստինցի մի երիտասարդի։

Ռաֆահում մի քանի բնակելի տների ամբողջական ավերումը

Սիոնիստական ռեժիմի օկուպանտ բանակը ռմբադրության միջոցով ամբողջությամբ ավերել է  Ռաֆահ քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի տներ։

Իսրայելի հրետանային հարձակումը Նուսիրաթ ճամբարի վրա

Միաժամանակ սիոնիստական ​​բանակի հրետանին թիրախավորել է Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսիրաթ ճամբարի հյուսիսային հատվածի մի քանի կետեր։

Amnesty International. Խաղաղությունը պահանջում է Իսրայելի ապարտեիդի ռեժիմի վերացում

Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը երեկ՝ չորեքշաբթի, նշելով, որ Արևմուտքը և Միացյալ Նահանգները երկակի չափանիշներ ունեն մարդու իրավունքների նկատմամբ և մասնակից  են Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի հանցագործություններին՝ ընդգծել է, -Կայուն խաղաղությունը պահանջում է Իսրայելի ապարտեիդի ռեժիմի վերացում։

Ագնես Կալամարը  ասելով , որ աշխարհն ականատես է լինում Գազայում Իսրայելի հանցագործությունների դեմ բողոքի զանգվածային ցույցերի , հավելել է, - Գազայում պատերազմը ոչ միայն հանգեցրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այլև ապացուցել է աշխարհի շատ երկրներում ժողովրդավարության քայքայումը։ Այնտեղ, որտեղ այս երկրների կառավարությունները ճնշում են  Պաղեստինի ժողովրդի ազատությանը և իրավունքներին աջակցելուն ուղղված  մարդկանց խաղաղ ցույցերը։

 

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ուժեղացնել դիմադրությունը՝ Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացիայի դեմ

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ «ՀԱՄԱՍ»-ը, չորեքշաբթի երեկոյան  դատապարտելով Գազայում ցեղասպանություն իրականացնելու հետ միաժամանակ սիոնիստների համակարգված հանցագործությունները Հորդանան գետի արևմտյան ափին և օկուպացված Ղոդսում,  պահանջել է ուժեղացնել դիմադրությունը օկուպանտների դեմ։ ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել,որում դատապարտելով չորեքշաբթի օրը սիոնիստական ​​զորքերի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի և օկուպացված Ղոդսի վրա իրականացված բարբարոսական հարձակումները և  այդ շրջաններում պաղեստինցիների տների ավերումը ՝ հայտարարել է, որ այդ հանցագործությունները Պաղեստինի ժողովրդի և մեր հողերի դեմ  ​​Սիոնիստական ֆաշիստ ​​ռեժիմի բարբարոսական պատերազմի շարունակությունն է:

Միջազգային քրեական դատարանին Սիոնիստների ​​լրտեսելը/ Նիդերլանդների ԱԳՆ է կանչվել Իսրայելի դեսպանը

Հաագայի միջազգային քրեական դատարանին Իսրայելի  լրտեսելու մասին լուրերի հրապարակումից հետո, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը հայտնել է այդ երկրում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանին կանչելու մասին։ Նիդերլանդներում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպան Մոդի Էֆրեյմը կանչվել է այս երկրի արտաքին գործերի նախարարություն՝ բացատրելու, թե Իսրայելի լրտեսական գործակալությունները 9-ամյա ժամանակաշրջանում  ինչպես են փորձել ներթափանցել և խարխլել Միջազգային քրեական դատարանի դատախազության գրասենյակը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը նոր զանգվածային սպանություն է սկսել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։

Ստացված վերջին  հաղորդումների համաձայն՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 37 հազար պաղեստինցի է զոհվել,և  ավելի քան 85 հազարը՝ վիրավորվել։

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝  Բրիտանիայի գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից հրեաների պաղեստինյան երկիր ներգաղթի միջոցով , և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին բնաջնջնելու և նրա բնօրրան-երկրին տիրանալու համար։

Մի շարք երկրներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ  համարվում են Իսրայելի գաղութային ռեժիմի լուծարման և  հրեաների՝  իրենց  իսկական երկրներ  վերադարձի  լուրջ կողմնակիցներ։ 

Բանալի բառեր՝ Գազայի պատերազմ, Իսրայելի հանցագործություններ, երեխաների իրավունքները խախտողների սև ցուցակ, ՅՈՒՆԻՍԵՖ, երեխաների իրավիճակը Գազայում, Amnesty International