Իսրայելի ​​բանակը ֆոսֆորային ռումբերով հարձակվել է Լիբանանի հարավային շրջանների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i220956-Իսրայելի_բանակը_ֆոսֆորային_ռումբերով_հարձակվել_է_Լիբանանի_հարավային_շրջանների_վրա
Իսրայելի ​​բանակը ֆոսֆորային ռումբերով թիրախավորել է Լիբանանի հարավում գտնվող տարածքները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2024 18:27 Asia/Tehran
  • Իսրայելի ​​բանակը ֆոսֆորային ռումբերով հարձակվել է Լիբանանի հարավային շրջանների վրա

Իսրայելի ​​բանակը ֆոսֆորային ռումբերով թիրախավորել է Լիբանանի հարավում գտնվող տարածքները։

Իրանի Ուսանողական  լրատվական գործակալության (ISNA) ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Իսրայելի ​​բանակը ֆոսֆորային ռումբերով թիրախավորել է Լիբանանի հարավում գտնվող «Ռաշիա ալ Ֆախար» բնակավայրը։

Սիոնիստական ​​ռեժիմի հրետանին հրթիռակոծել է նաեւ Լիբանանի հարավում գտնվող Շեբաա քաղաքի շրջակայքը։

Իսրայելի ​​բանակի ավիահարձակման հետևանքով վիրավորվել են  Մերկաբա քաղաքի մի շարք բնակիչներ։

Լիբանանի Հեզբոլլահի տեղեկատվական վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ի աջակցություն Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդին, և հակադարձելով Լիբանանի հարավային շրջանների դեմ հարձակմանը, իսլամական դիմադրության մարտիկները հեռակառավարվող հրթիռով ոչնչացրել են Իսրայելի ռեժիմի «Ռամիյա» տեխնիկական համակարգը։

Հեզբոլլահի դիմադրության մարտիկները համապատասխան զինատեսակներով ուղիղ հարվածներ են հասցրել իսրայելական թշնամու զինվորների տեղաշարժերին «Հադբ Յարոն» դիրքի ներսում։

Լիբանանի դիմադրության խմբի պատերազմական լրատվամիջոցը պայթուցիկ անօդաչու թռչող սարքով Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող «Ալ Աբադ» բազայում Իսրայելի ​​ռեժիմի հակադրոնային համակարգը խոցելու տեսարաններ է հրապարակել։

Նախօրեին (հինգշաբթի) Լիբանանի Հեզբոլլահը թիրախավորել է այն շենքը, որտեղ տեղակայված են սիոնիստ զինվորները՝ գրավյալ Պաղեստինի հյուսիսում գտնվող «Շաթուլա» և «Ալ-Մանարա» բնակավայրերում։

Պաղեստինյան դիմադրության խմբերի կողմից «Ալ-Աքսայի փոթորիկ» օպերացիայի մեկնարկով Լիբանանի Հեզբոլլահը գրավյալ Պաղեստինի հյուսիսում սիոնիստական ​​բանակի մեծ մասին ներգրավելու և Գազայի դիմադրության վրա ճնշումը նվազեցնելու նպատակով սկսել է ամենօրյա և ծանր գործողություններ իրականացրել Պաղեստինի տարածքում Իսրայելի ​​ռեժիմի թիրախների դեմ։

Պաղեստինի հյուսիսում «Հեզբոլլահի» գործողությունների սկզբից ի վեր, այս տարածքում մեծ թվով իսրայելցի վերաբնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, և ըստ սիոնիստական ​​լրատվամիջոցների՝ այս տարածքում մնացած բնակիչների մեծ մասը տառապում է հոգեկան խնդիրներով: