Իրաքում շարունակվում են հակաօկուպացիոն գործողությունները/ ԱՄՆ դեսպանը պետք է պատժվի
Կիրակի օրն «Ալ-Մայադինը» հաղորդեց, որ Իրաքի «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորման անվտանգության գրասենյակի ղեկավար Աբու Ալի Ալ-Ասկարին ԱՄՆ-ին և Բրիտանիային մեղադրել է Գազայի ցեղասպանությանը մեղսակից լինելու մեջ և հայտարարել․ «Իրաքյան «Հեզբոլլահը» պարտավորություն չունի դադարեցնել ամերիկյան օկուպացիայի դեմ ուղղված գործողությունները»։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ Գազայում սիոնիստ օկուպանտների իրականացրած ցեղասպանության հիմնական պատճառն ԱՄՆ-ի և Բրիտանիայի աջակցությունն է և հակաօկուպացիոն գործողությունները շարունակվելու են մինչև ամերիկյան ուժերի վտարումը Իրաքից։
Հայտարարության մեջ ասվում է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում պաղեստինյան ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը, որի արդյունքում կան տասնյակ հազարավոր զոհեր ու վիրավորներ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են, ռեժիմին ԱՄՆ-ի ու Բրիտանիայի անսահմանափակ քաղաքական և ռազմական աջակցութան արդյունքն է։
Հայտարարության մեջ ասված է․ «Ամերիկյան և բրիտանական ուժերի ներկայությունն Իրաքում և նրանց չարամիտ միջամտությունն այս երկրի ներքին գործերին վտանգ է երկրի և նրա սրբությունների դեմ։ Իսկ Բրիտանիայի դեսպանը դեռևս անցանկալի տարր է Բաղդադում»։
Աբու Ալի ալ Ասկարին զգուշացրել է Իրաքի կառավարությանը, որ եթե Բաղդադում ԱՄՆ դեսպանը չպատժվի, խմբավորումը նրան այլ կերպ կպատժի։
Նա նշել է․ «Մենք պարտավորություն չունենք դադարեցնել Իրաքում ամերիկյան օկուպանտների դեմ գործողությունները, սակայն այս փուլում գործողությունների վրա ազդում է հավասարակշռության հաստատումը»:
.