ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նիստում իսլամական երկրներն աջակցություն են հայտնել Լիբանանին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նիստում, իսլամական երկրների խումբը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումները և միջազգային օրենքների անտեսումը:
«Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նիստում, իսլամական երկրների խումբը տարածել է համատեղ հայտարարություն, որում Գազայի հատվածի և Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումները որակել է որպես միջազգային իրավունքների, զինված հակամարտությունները կարգավորող օրենքների և մարդկության հիմնական նորմերի բացահայտ խախտում:
Հայտարարության մեջ նշվել է, որ կանանց, երեխաներ ու տարեցների պատկերները, որոնք դաժանաբար սպանվել կամ վիրավորվել են Իսրայելի ցեղասպան ռեժիմի կողմից Լիբանանի վրա իրականացված հարձակումների ժամանակ, ցնցող են։
Իսլամական երկրների խումբը հայտարարել է, որ Լիբանանում փեյջերների պայթյունների միջոցով հարձակումներն իրականացվել են առանց հաշվի առնելու դրանք կրող մարդկանց գտնվելու վայրը, ինքնությունը, տարիքը կամ կարգավիճակը, ինչը հանդիսանում է մարդու իրավունքների միջազգային նորմերի, ինչպես նաև հարձակման ժամանակ տարանջատման սկզբունքի բացահայտ խախտում։
Լիբանանի ԱՆ տվյալներով՝ սեպտեմբերի 25-ին Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով կա 70 զոհ, 400 վիրավոր։
Վերջին օրերին, թիրախավորելով Լիբանանի հարավային հատվածներում գտնվող բնակելի թաղամասերը, անհիմն պահանջներ ներկայացնելով Գազայի վերաբերյալ, սիոնիստական բանակը սպանում է լիբանանցի կանանց և երեխաներին, իսկ ռեժիմի արևմտյան կողմնակիցները բավարարվում են միայն կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչերով և մտահոգություն հայտնելով։