Սիոնիստներն կրակ են բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի ուղղությամբ
(last modified Thu, 10 Oct 2024 14:32:35 GMT )
Հոկտեմբեր 10, 2024 18:02 Asia/Tehran
  • Սիոնիստներն կրակ են բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի ուղղությամբ

Սիոնիստները հինգշաբթի գնդակոծել են հարավային Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների (UNIFIL) երկու դիրքերը, իսկ չորեքշաբթի՝ երբ Իսրայելը շարունակում էր իր հարձակումը «Հըզբոլլահ»-ի դեմ գրոհը, լիբանանցիներին հրամայել է չվերադառնալ հարավի իրենց տները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հայտարարությունը:

UNIFIL-ի ուժերը հայտնել են, որ միջադեպերից մեկի ժամանակ իրենց խաղաղապահներից երկուսը վիրավորվել են, երբ իսրայելական տանկը կրակել է Նակուրա քաղաքում տեղակայված ուժերի գլխավոր շտաբի դիտաշտարակի վրա՝ հարվածելով աշտարակին և ստիպելով նրանց ընկնել: Մյուս երկու միջադեպերի արդյունքում զոհեր չկան, հայտնել է ՄԱԿ-ի աղբյուրը։

«Խաղաղապահների դեմ ցանկացած միտումնավոր հարձակում միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է»,-ասվում է UNIFIL-ի հայտարարության մեջ:

Խաղաղապահները նշել են, որ վերահսկում են իսրայելցի զինվորականների գործողությունները։

UNIFIL-ը հայտնել է, որ իսրայելցի զինվորները կրակել են նաև Ռաս Նաքրայում ՄԱԿ-ի դիրքերի վրա՝ վնասելով բունկերի մուտքը, որտեղ պատսպարում էին խաղաղապահները՝ վնասելով ավտոմեքենաներն ու կապի համակարգերը:

«Նկատվել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարք, որը թռչում էր ՄԱԿ-ի դիրքերից մինչև բունկերի մուտքը»,-ասված է UNIFIL-ի հայտարարության մեջ:

Ըստ հաղորդագրության, նախօրեին իսրայելական ուժերը դիրքերի պարագծի շուրջ կրակել և շարքից հանել են հսկողության տեսախցիկները։ Նրանք դիտավորյալ կրակել են և վնասել մեկ այլ դիրք։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Իսրայելի կողմից սահմանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դերգայա գյուղի քաղաքացիական պաշտպանության կենտրոնի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են հինգ բուժաշխատողներ և փրկարարներ:

UNIFIL խաղաղապահ ուժերը Լիբանանում ստեղծվել են 1978 թվականին և ընդլայնվել 2006 թվականին Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև պատերազմից հետո։ Նրանք ունեն մոտ 10 հազար 500 զինծառայող, որոնց թվում՝ հիմնական զորքեր տրամադրող երկրներից, ներառյալ՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Ինդոնեզիայից, Մալայզիայից և Գանայից: