ՄԱԿ-ը կարևորել է Սիրիայում ազատ ընտրությունների անցկացումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227102-ՄԱԿ_ը_կարևորել_է_Սիրիայում_ազատ_ընտրությունների_անցկացումը
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կոչ է արել երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 19, 2024 10:11 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կարևորել է Սիրիայում ազատ ընտրությունների անցկացումը

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կոչ է արել երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնել։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը, ով մեկնել է Դամասկոս, հույս է հայտնել, որ իշխանության անցումային շրջանից հետո, նոր Սահմանադրության հիմամբ, Սիրիայում կանցկացվեն ազատ և արդար ընտրություններ։

Նա նաև կոչ է արել անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացիներին, հավելելով, որ այդ երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները պետք է չեղարկվեն։

Այս պահին Սիրիան չունի միասնական ինքնիշխանություն, և երկրի յուրաքանչյուր հատված կառավարվում է տարբեր խմբավորումների կողմից, որոնց աջակցում են տարբեր երկրներ։ Բացի այդ, Սիրիայի որոշ հատվածներ շարունակում են օկուպացված լինել  իսրայելական, ամերիկյան և թուրքական ռազմական ուժերի կողմից։