Հունիս 22, 2016 09:16 Asia/Tehran
  • Լիբիայում պայթյունի  հետևանքով զոհվել է նվազագույնը 20 մարդ

Լիբիայի արևմուտքում գտնվող Գարաբուլլի քաղաքի զենքերի խանութներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը 20, վիրավորվել 30 մարդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Զոհերի և վիրավորների թիվն աճում է, և մենք փորձում ենք նրանց ուղարկել մոտակա հիվանդանոցներ»,- հայտարարել է տեղական իշխանության ներկայացուցիչ Մոհամեդ Ասսայեդը:

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:

 

Պիտակ