Բրիտանացի վերլուծաբան. Գազայի կոտորածը բրիտանական գաղութատիրության շարունակությունն է
Բրիտանացի վերլուծաբան Վիկտորիա Բրիթայնը նշել է, որ պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի և նրա դաշնակիցների վերջին քաղաքականության հիմքում ընկած է գաղութատիրական մտածողությունը։
Նա նշել է, որ Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու Սիոնիստական ռեժիմի նպատակն առանց պաղեստինցիների տարածաշրջան ստեղծելու՝ սիոնիստների վաղեմի երազանքի վերակենդանացումն է:
Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Վիկտորիա Բրիթայնը Middle East Eye-ում հրապարակված հոդվածում գրել է. «Պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Լոնդոնի և Վաշինգտոնի վերջին քաղաքականությունը հիմնված է գաղութատիրական մտածողության վրա, որը նախկինում գլխավորում էր Բրիտանիան»։
Նա հավելել է․ «Գազայի կանայք և երեխաները, ովքեր 2023 թվականի վերջից և ամբողջ 2024 և 2025 թվականների ընթացքում ապրել են ցեղասպանության սարսափը և հրադադարի օրերին որոշել վերադառնալ հյուսիս՝ փլատակների վերականգնման համար, Լիի ժառանգներն են։ Տատիկ, ով ծնվել է Գազայի և Հեբրոնի միջև գտնվող՝ պաղեստինյան Իրաք ալ-Մանշիյա գյուղում։ Նրա գյուղը 1949 թվականին 10 ամիս պաշարված մնաց ու ռմբակոծվեց Հագանա կոչվող հրեական կիսառազմական կազմակերպության կողմից, և իսկ նրա ընտանիքը տեղահանվեց։
Տասնամյակներ շարունակ Լին այդ ճամբարում մարմնավորել և փոխանցել է պաղեստինյան համայնքների հիշողություններն ու վճռականությունը դիմակայել «Նեքբաթին» (Իսրայելի ձևավորումը) և անգլիացիներին։
1930-1940-ականներին Պաղեստինի բրիտանական մանդատը պաղեստինցիների կանխամտածված անտեսման և ապամարդկայնացման ժառանգություն թողեց, և այսօր նրանց իրավահաջորդները արևմտյան մայրաքաղաքներում և նրանց մերձավորարևելյան դաշնակիցները շարունակում են հրաժարվել հարգել, տեսնել կամ լսել պաղեստինցիներին»:
Բրիթայնը հավելում է․ «Մի քանի տասնամյակ առաջ հենց գաղութատիրական Բրիտանիան էր, որ ահաբեկում էր Պաղեստինին, հատկապես 1937 թվականի արաբական ապստամբության դաժան ճնշմամբ. Ապստամբություն, որը պատասխան էր Բրիտանիայի կողմից Իսրայելի ներգաղթի խրախուսմանը և Պաղեստինի նկատմամբ տնտեսական վերահսկողությանը»:
Նրա խոսքով․ «Հրաժարվելով դատապարտել Գազայի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ բրիտանական կառավարությունն այսօր արձագանքում է գաղութատիրության ժամանակաշրջանում Բալֆուրի հռչակագրից բխող ամոթալի գործելաոճին: Եվ դա այնպիսի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհն ականատես է լինում Թել Ավիվի կողմից միջազգային իրավունքի ամենօրյա խախտումներին և Իսրայելի կողմից ամերիկյան ռումբերով խաղաղ բնակչության, այդ թվում՝ կանանց և երեխաների համատարած ռմբակոծությունների հետևանքով զոհերի թվի աճին»։