Իսրայելի նախագահ․ Մենք ապրում ենք քաոսի ժամանակաշրջանում
(last modified Thu, 24 Apr 2025 06:37:42 GMT )
Ապրիլ 24, 2025 10:07 Asia/Tehran
  • Իսրայելի նախագահ․ Մենք ապրում ենք քաոսի ժամանակաշրջանում

Սիոնիստական ռեժիմի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ ռեժիմը նեկայումս գտնվում է ակտիվ հակամարտությունների ու քաոսի ժամանակաշրջանում, կոչ անելով վերջ տալ ֆրակցիոնիզմին։

Այս խոստովանությունը վկայում է ռեժիմի ներքին ճգնաժամի ու հանրային դժգոհության մասին։ Բացի այդ, նման իրավիճակը կարող է ազդել վարչակարգի ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Հերցոգն Ազգային խորհրդի նիստում ասել է, որ Իսրայելի ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է վերջ տալ ներքին վեճերին, և որ պատմությունը չի մոռանա նրանց, ովքեր օգնում են պառակտումներ ստեղծել: Նա նաև քննադատել է Նեթանյահուի կաբինետի անուշադրությունը իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման հարցում և զարմանք հայտնել, որ այդ հարցը հանվել է նախարարների կաբինետի օրակարգից։

Հերցոգը մատնանշել է ռազմագերիների ազատ արձակման լուրջ մարտահրավերները և ընդգծել, որ այս խնդիրը պետք է առաջնահերթություն ստանա։

Նա կոչ արեց ավելի մեծ ուշադրություն դարձնել զինծառայողների և նրանց ընտանիքների վիճակին։ Այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Նեթանյահուի կաբինետի գործունեության նկատմամբ հանրային դժգոհությունն աճում է։

Այս խոստովանությունները կարող են հանգեցնել ճնշման Նեթանյահուի կաբինետի վրա՝ իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման և ներքին ճգնաժամերի կառավարման մոտեցումները փոխելու համար: Վերլուծաբանները կարծում են, որ այս իրավիճակի շարունակությունը կարող է ապակայունացնել ռեժիմը և մեծացնել դժգոհությունը մարդկանց շրջանում:

Հերցոգն անդրադարձել է ռազմագերիների ազատ արձակման մարտահրավերներին, նշելով, որ այդ հարցը պետք է առաջնահերթություն դառնա։

Նա կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել զինծառայողների և նրանց ընտանիքների վիճակին։ Այս հայտարարությունները հնչում են այն  պայմաններում, երբ Նեթանյահուի կաբինետի գործունեության նկատմամբ հանրային դժգոհությունն աճում է։

Այս խոստովանությունները կարող են հանգեցնել Նեթանյահուի կաբինետի վրա ճնշում գործադրելու՝ իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման և ներքին ճգնաժամերի կառավարման մոտեցումները փոխելու համար: Վերլուծաբանները կարծում են, որ այս իրավիճակի շարունակությունը կարող է հանգեցնել ավելի մեծ անկայունության Սիոնիստական ռեժիմում և մեծացնել դժգոհությունը մարդկանց շրջանում: