Պաղեստինյան Դիմադրության կոմիտեներ. Իսրայելը ցեղասպանությունն իրականացնում է ԱՄՆ աջակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i241834-Պաղեստինյան_Դիմադրության_կոմիտեներ._Իսրայելը_ցեղասպանությունն_իրականացնում_է_ԱՄՆ_աջակցությամբ
Պաղեստինյան Դիմադրության կոմիտեները տարածել են հայտարարություն, որում քննադատել են ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող լիակատար աջակցությունը։
(last modified 2026-01-22T08:16:28+00:00 )
Հունվար 22, 2026 11:45 Asia/Tehran
  • Պաղեստինյան Դիմադրության կոմիտեներ. Իսրայելը ցեղասպանությունն իրականացնում է ԱՄՆ աջակցությամբ

Պաղեստինյան Դիմադրության կոմիտեները տարածել են հայտարարություն, որում քննադատել են ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող լիակատար աջակցությունը։

Հղում անելով Al-Masirah Network-ին Mehr գործակալությունը հայտնում է, որ հայտարարության մեջ  ասվում է. «Թրամփի վարչակազմը կանաչ լույս է վառել սիոնիստ մարդասպաններն՝ պատերազմը, ցեղասպանությունը և էթնիկ զտումները շարունակելու համար»։

Հայտարարության մեջ ասվում է, որ ռեժիմի նպատակային գործողությունների սաստկացումը հնարավոր չէր լինի առանց Թրամփի հանցավոր վարչակազմի քաղաքական և ռազմական օգնության։

Պաղեստինյան դիմադրության կոմիտեները  սիոնիստ թշնամու կողմից հրադադարի վերջին խախտումը որակել են որպես միտումնավոր հարձակում՝ եգիպտական կոմիտեի համար աշխատող լրագրողների վրա։

Խումբը հայտարարել է, որ միջազգային և համաշխարհային շրջանակների լռությունն ու անտարբերությունը համարձակություն են տվել սիոնիստ հանցագործներին՝ պաղեստինյան ժողովրդի ցեղասպանությունը շարունակելու համար։

Հայտարարության մեջ ասվում է․ «Մենք կոչ ենք անում Գազայում հրադադարի համաձայնագիրը միջնորդող և երաշխավորող երկրներին կատարել իրենց պարտականությունը և կանխել Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները»։