Սիոնիստական ռեժիմի հարձակումը «Սումուդ» նավատորմի վրա. արձագանքներ, ուղերձներ և հետևանքներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i245066-Սիոնիստական_ռեժիմի_հարձակումը_Սումուդ_նավատորմի_վրա._արձագանքներ_ուղերձներ_և_հետևանքներ
Pars Today– Սիոնիստ զինվորականները կրկին հարձակվել են «Սումուդ» նավատորմի վրա և խոչընդոտել մարդասիրական օգնության առաքումը Գազա։
(last modified 2026-05-01T11:16:45+00:00 )
Մայիս 01, 2026 13:03 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի հարձակումը «Սումուդ» նավատորմի վրա. արձագանքներ, ուղերձներ և հետևանքներ

Pars Today– Սիոնիստ զինվորականները կրկին հարձակվել են «Սումուդ» նավատորմի վրա և խոչընդոտել մարդասիրական օգնության առաքումը Գազա։

«Սումուդ» նավատորմի պատասխանատուները հայտարարել են, որ սիոնիստները ոչնչացրել և լքել են քաղաքացիական «Սումուդ» նավատորմին պատկանող 21 նավ։ Նրանք քաղաքացիական ակտիվիստներին թողել են մոլորված վիճակում, իսկ որոշներին առևանգել են։

Հարցն այն է, թե «Սումուդ» նավատորմի վրա հարձակումը ինչպիսի արձագանքներ է առաջացրել և ինչ ուղերձներ ու հետևանքներ ունի։

Բացի պաղեստինյան դիմադրության խմբավորումներից, Լիբանանի «Հեզբոլլահ»-ը նույնպես դատապարտել է հարձակումը «Սումուդ» նավատորմի վրա։ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմի հարձակումը «Սումուդ» նավատորմի նավերի վրա և դրանց առգրավումը միջազգային ջրերում միջազգային օրենքների բացահայտ խախտում է և համարվում է ծովահենություն։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ Իսրայելի միջամտությունը դեպի Գազա ուղևորվող օգնության նավատորմի դեմ միջազգային իրավունքի և մարդկային արժեքների բացահայտ խախտում է։ Անկարան նաև նշել է, որ այս քայլը խախտում է միջազգային ջրերում նավարկության ազատության սկզբունքը։

ՄԱԿ-ում Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն դատապարտելով սիոնիստական ռեժիմի հարձակումը «Ալ-Սումուդ» նավատորմի նավերի վրա միջազգային ջրերում, ընդգծել է. «Սումուդ» նավատորմը հարձակման է ենթարկվել միջազգային ջրերում։ Սիոնիստական ռեժիմը ռասիստական է, և դրա ղեկավարները կատարել են ցեղասպանության հանցագործություն։

«Սումուդ» նավատորմի վրա հարձակումը նաև կարևոր ուղերձներ ունի։ Դրանցից մեկն այն է, որ սիոնիստական ռեժիմը, ԱՄՆ-ի աջակցության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործության պայմաններում, որևէ երկմտանք չունի շարունակելու Գազայի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործությունները։ Մեկ այլ կարևոր ուղերձն այն է, որ հակառակ ԱՄՆ կառավարության հայտարարություններին՝ Գազայի դեմ պատերազմը չի ավարտվել և շարունակվում է Գազայի համակողմանի շրջափակման ձևով։

«Սումուդ» մարդասիրական նավատորմի վրա հարձակումը նաև ունի կարևոր հետևանքներ։ Ամենակարևոր հետևանքներից մեկը միջազգային հանրության, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, թուլության ապացույցն է՝ սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ պատերազմական հանցագործությունները դադարեցնելու հարցում։ Իրականում, սիոնիստների գործողությունը «Սումուդ» նավատորմի դեմ հանդիսանում է ՄԱԿ-ի հեղինակության շարունակական վարկաբեկման դրսևորում աշխարհում։

Մեկ այլ կարևոր հետևանքն այն է, որ սիոնիստական ռեժիմի հանցագործությունների, այդ թվում՝ «Սումուդ» նավատորմի վրա հարձակման ֆոնին, որի կազմում 400 քաղաքացիական անձ էին՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով, մարդկային արժեքներն ու մարդու իրավունքների նորմերը շարունակում են քայքայվել և արժեզրկվել։

Վերջում պետք է նշել, որ սա առաջին անգամը չէ, երբ «Սումուդ» մարդասիրական նավատորմը ենթարկվում է սիոնիստական ռեժիմի հարձակմանը, և վերջին անգամը նույնպես չի լինելու։ Այս հարձակումը, ինչպես նախկինում այլ մարդասիրական նավատորմերի դեպքում, ապագայում ևս կկրկնվի։ Այսպիսի հարձակումները կշարունակեն խորացնել համաշխարհային հասարակական կարծիքի զզվանքը սիոնիստական ռեժիմի նկատմամբ և միևնույն ժամանակ կընդլայնեն աշխարհասփյուռ հանրային կարծիքի և մեծ տերությունների միջև եղած ճեղքը՝ վերջիններիս կողմից սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու քաղաքական կամքի բացակայության պատճառով։