Հարեդի հրեաները բողոքում են պարտադիր զինվորական ծառայության դեմ
Հազարավոր հարեդիներ բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի բանակում պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքի դեմ։
Հղում անելով Պաղեստինի տեղեկատվական կենտրոնին, Pars Today-ը փոխանցում է, որ հինգշաբթի երեկոյան կայացած բողոքի երթի ժամանակ հարեդի հրեաները փակել են օկուպացված Երուսաղեմ քաղաքի փողոցները՝ ի նշան բողոքի պարտադիր ծառայության մասին օրենքի դեմ։
Հարեդիների զինվորական ծառայության հարցը Իսրայելի հասարակության հին և չլուծված խնդիրներից է, իսկ վերջին ամիսներին, երբ կաբինետը ուժեղացրել է օրենքը կիրառելու ճնշումը, այն դարձել է ներքին բողոքի հիմնական առանցքներից մեկը։
Ուլտրաուղղափառ հրեաները (հարեդիները) ազատված են զինվորական ծառայությունից, սակայն այդ օրենքին վաղուց դեմ են արտահայտվել աշխարհիկ կուսակցությունները և հասարակության մի մասը։
Իսրայելի բանակում անձնակազմի պակասը, որը, ըստ պաշտոնական վիճակագրության, ներառում է մինչև 60,000 մարդ, օկուպանտ իշխանություններին ստիպել է օգտագործել հարեդիների հարցը։