ԱՄՆ-ն ինչո՞ւ է նահանջում Իրաքի Էրբիլից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i248486-ԱՄՆ_ն_ինչո_ւ_է_նահանջում_Իրաքի_Էրբիլից
Pars Today- ԱՄՆ-ի բանակը սկսել է Իրաքյան Քրդստանի՝ Իրանին սահմանակից Էրբիլի շրջանից իր վերջին զինծառայողների դուրսբերման գործընթացը։ Այս գործընթացը սկսվել է Իրաքում միջազգային կոալիցիայի ռազմական առաքելության ավարտի ժամկետի մոտենալու և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի դուրսբերման ֆոնին։
(last modified 2026-08-03T14:09:30+00:00 )
Օգոստոս 03, 2026 17:38 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ինչո՞ւ է նահանջում Իրաքի Էրբիլից

Pars Today- ԱՄՆ-ի բանակը սկսել է Իրաքյան Քրդստանի՝ Իրանին սահմանակից Էրբիլի շրջանից իր վերջին զինծառայողների դուրսբերման գործընթացը։ Այս գործընթացը սկսվել է Իրաքում միջազգային կոալիցիայի ռազմական առաքելության ավարտի ժամկետի մոտենալու և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի դուրսբերման ֆոնին։

Pars Today-ի հաղորդմամբ՝ ամերիկյան զորքերի և ռազմական տեխնիկայի դուրսբերումն Էրբիլից իրականացվում է այն ժամանակ, երբ Բաղդադի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության հիմամբ՝ Իրաքում միջազգային կոալիցիայի ռազմական առաքելությունը կավարտվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը, որից հետո երկու երկրների համագործակցությունը կմտնի նոր փուլ։
Այս համաձայնության իրականացումից բացի, որոշ վերլուծություններ վկայում են, որ գործընթացի արագացման վրա ազդեցություն են ունեցել նաև անվտանգության սպառնալիքների աճն ու Իրաքյան Քրդստանում ամերիկյան դիրքերի դեմ հարձակումները։
Միաժամանակ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տեղափոխումն այլ շրջաններ վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը վերանայում է իր պաշտպանական առաջնահերթությունները Արևմտյան Ասիայում։