Իրանն Արաբիայի գահաժառանգից պահանջել է պատասխանատու լինել Մինայի ողբերգության կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Արաբիայի գահաժառանգը պետք է պատասխանատու լինի Մինայի դեպքից տուժած ժողովուրդների դիմաց»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երեքշաբթի օրը հակազդելով Արաբիայի Հաջջի գերագույն կոմիտեի նախագահ և Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Նայեֆի վերջին հայտարարություններին, ասել է. «Հաջջի անվտանգության ապահովման անհրաժեշտությունն ընդգծող Արաբիայի գահաժառանգը պետք է հիշի 2015 թվականի Հաջջի ուխտագնացության անվտանգության ապահովման ուղղությամբ իր պետության անճարակությունը և պատասխանատու լինի Մինայի ցավալի դեպքից տուժած ժողովուրդների դիմաց»:
«Սաուդացի պարագլուխները Հաջջի արարողությունն Իրանի կողմից քաղաքականացվելու կապակցությամբ իրենց անհիմն մեղադրանքները կրկնելով ձգտում են առաջ տանել իրենց ապարդյուն ու կրկնված խաղը և հրաժարվել այն պատասխանատվությունից, որը մեկ տարի է ինչ թոթափում են իրենց ուսերից»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Հազարավոր ուխտավորներ և այդ թվում 464 իրանցիներ անցած տարվա սեպտեմբերի 24-ին՝ Ղորբան տոնին, Մինայի տարածքում Հաջջի արարողությունը կատարելիս Ալե Սաուդի պատասխանատուների անխոհեմության զոհը դարձան: