Սաուդյան Արաբիային չհաջողվեց անդամակցել ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությանը
Ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպության անդամակցությանն ուղղված Սաուդյան Արաբիայի ջանքերն անցան ապարդյուն:
Ինչպես հաղորդում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը՝ Ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպության 16-րդ նստաշրջանում Սաուդյան Արաբիայի՝այդ կազմակերպության անդամակցության օգտին հանդես եկան Մարոկկոն և Սենեգալը, մինչդեռ այդ միջազգային կազմակերպության ավելի քան 70 երկրներ իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ կապակցությամբ:
Նրանք իրենց անհամաձայնությունը հիմնավորեցին Սաուդյան Արաբիայի կողմից մարդու իրավունքները խախտելու, այդ երկրի քաղաքացիների դեմ ճնշում գործադրելու, ներքին օրենքները ոտնահարելու և կանանց իրավունքները շրջանցելու փաստերով:
Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվու քաղաքում անցկացված Ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպության 16-րդ նստաշրջանն այսօր ավարտել է իր աշխատնքը: Նստաշրջանին մասնակցել էր նաև Հայաստանը: