Մադագասկարում ժանտախտի համաճարակը 74 մարդու կյանք է խլել
https://parstoday.ir/hy/news/world-i74935-Մադագասկարում_ժանտախտի_համաճարակը_74_մարդու_կյանք_է_խլել
Մադագասկարում մոլեգնող ժանտախտի համաճարակը դարձել է 74 մարդու մահվան պատճառ: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական առողջապահական մարմինների զեկույցին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 11:03 Asia/Tehran
  • Մադագասկարում ժանտախտի համաճարակը 74 մարդու կյանք է խլել

Մադագասկարում մոլեգնող ժանտախտի համաճարակը դարձել է 74 մարդու մահվան պատճառ: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական առողջապահական մարմինների զեկույցին:

Հայտնի է, որ ընդհանուր առմամբ Մադագասկարի տարածքում վերջին երկու ամսվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 805 դեպք: Բուժաշխատողների խոսքով՝ համաճարակը տարածվել է «քաղաքային շրջաններում»: Հատկապես բարդ իրավիճակ է տիրում երկրի մայրաքաղաքում։

Նշվում է, որ իրավիճակը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, չնայած իշխանությունների՝ հանգստություն պահպանելու կոչերին: Համաճարակի պատճառով իշխանություններն արգելել են բոլոր հասարակական միջոցառումները, ինչպես նաև դադարեցրել ուսումնական գործընթացը դպրոցներում և համալսարաններում. ուսումնական հաստատությունների տարածքում անցկացվում է ախտահանում:
tert.am