Դեկտեմբեր 23, 2016 16:24 Asia/Tehran
  • Հալեպի ազատագրումը մեկուսացրել է ահաբեկիչներին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.«Դիմադրության առանցքի հաղթանակը և Հալեպի ազատագրումը տարածաշրջանում մեկուսացրել է ահբեկիչներին ու նրանց հովանավորներին»:

Դեկտեմբերի 23-ին, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ընթացքում, շնորհավորելով Հալեպի ազատագրման կապակցությամբ, Հոջաթոլեսլամ Քազեմ Սեդիղին ասել է.«Հալեպում դիմադրության ճակատի հաղթանակը պարզեց, որ տարածաշրջանային ու վերտարածաշրջանային ուժերն ու թաքֆիրականները իրենց ֆինանասական կարողությամբ չկարողացան կոտրել ժողովրդական դիմադրությունը»:

Նշելով, որ Հալեպում տարած հաղթանակն իսլամական համակարգի հաղթանակն էր,  Հոջաթոլեսալմ Սեդիղին հավելել է.«Հալեպը սրբավայրերի պաշտպան զինվորների արյան գնով է ազատագրվել»:

Անդրադառնլով Բահրեյնի անօգնական ու ճնշված ժողովրդի վիճակի կապակցությամբ մարդու իրավունքների հավակնորդների  լռությանը, աղոթապետն ասել է.«Բահրեյնցիները միայն խոսքի, հավատքի և անհատական իրավունքների ազատություն են պահանջում: Սակայն այդ երկրի վրա իշխող ռեժիմը ոչ միայն անտեսել է նրանց պահանջները, այլև ոչնչացրել է մզկիթներն ու հոսեյնիեները, քաղաքացիությունից զրկել և բանտարկել է նրանց ղեկավարներին»:

Դատապարտելով կատարվող հանցագործությունների նկատմամբ մարդու  իրավունքների հավակնորդների պահած լռությունը, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը  նշել է.«ՄԱԿ-ի լռոթյունը ամոթալի երևույթ է, որով ՄԱԿ-ն արդարացնում է այն ռեժիմի արարքները, որ նույնիսկ մի անգամ ժողովրդական ազատ ընտրություններ չի անցկացրել»:

Վերջում անդրադառնալով Եմենում սաուդական ռեժիմի կողմից կատարվող սպանություններին ու ցեղասպանությանը, Հոջաթոլեսլամ Սեդիղին շեշտել է.«Սաուդական ռեժիմը մուսուլմանների ֆինանսներով փորձում է ոչնչացնել իսլամական երկրները, սակայն ժողովրդական զարթոնքն ու դիմադրությունը կկործանի նրանց»:

Պիտակ