Հունվար 01, 2017 15:37 Asia/Tehran
  • Ահաբեկչություն Իրաքի Նաջաֆ քաղաքում

Իրաքյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ կիրակի օրը Իրաքի Նաջաֆ նահանգի տարբեր վայրերում ահաբեկչական պայթուններ են որոտացել:

«Press TV» հաղորդման համաձայն՝ կիրակի առավոտյան ռումբով բեռնավորված մեկ ավտոմեքենա պայթել է Նաջաֆ նահանգի Ալ-Ղադեսիա տարածքում, որի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 6 և վիրավորվել ավելի քան 20 մարդ:

Զոհերի մեջ կան անզեն քաղաքացիներ և մի քանի ոստիկան:

Անվտանգության ծառայությունից տեղեկացրել են, որ վիրավորները հոսպիտալացվել են:

Ալ-Սումերիա լրատվական գործակալությունը հաղորդել է, որ զինված անձինք Նաջաֆ նահանգի Ալ-Մոշխաբ տարածոքում հարաձակվել են մեկ անցակետի վրա: Որոշ աղբյուրների հաղորդման համաձայն՝ հրետանային հարձակում է իրականացվել Նաջաֆի որոշ տարածքներում:   

Սա այն պայմաններում, երբ Բաղդադում ևս շաբաթ երեկոյան ահաբեկչական պայթյուն է որոտացել, որը խլել է 28 հոգու կյանք: Վիրավորների թիվը հասել է 54-ի:

 

Պիտակ