Դի Միստուրա. Սիրիան կայունության ու անվտանգության կարիք ունի
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան ասել է. «Սիրիայի ճգնաժամում բախվող ներքին կողմերի կողքին տարածաշրջանի երեք գլխավոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայությունը կարևոր է»:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Դի Միստուրան նշել է. «Սիրիան կայունության ու անվտանգության կարիք ունի և կարելի է այս երկխոսության միջոցով հասնել այդ նպատակին»:
«Այս նստաշրջանը նախաձեռնելու ուղղությամբ Սիրիայի կառավարության հովանավորներ Իրանի ու Ռուսաստանի և սիրիական զինված ընդդիմության հովանավոր Թուրքիայի քայլը կարևոր քայլ է համարվում և կարող է հստակեցնել, որ այս նստաշրջանը կարող է սատարել Սիրիայում հրադադարի ամրապնդմանը, թե՝ ոչ»,-հավելել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը:
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան Սիրիայի խաղաղության բանակցություններին մասնակցելու նպատակով կիրակի առավոտյան ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: