Սիրիայում հրադադար հաստատելու նպատակով կձևավորվի եռակողմ հանձնաժողով
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով Աստանայում կայացած նիստի ընթացում համաձայնության են եկել այդ երկրում հրադադար հաստատելու համար եռակողմ վերահսկման հանձնաժողով ձևավորել:
«ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Աստանայում կայացած նիստի շրջանակներում Իրանի , Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմը վերահսկելու հնարավորությունները:
Նախատեսվում է, որ Ռուսասատանը, Իրանը և Թուրքիան Սիրայում հրադադարի վերահսկաման համար ձևավորեն եռակողմ հանձնաժողով :
Այսօր նիստը շարունակվել է մասնակցող պատվիրակությունների երկկողմ բանակցություններով:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Աստանայի նիստը նախադեպ է ստեղծում փետրվարի 8-ին Սիրիայի ընդհատված խաղաղության բանակցությունները՝ Ժնևում վերսկսելու համար :