Սիրիայում հրադադար հաստատելու նպատակով կձևավորվի եռակողմ հանձնաժողով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52263-Սիրիայում_հրադադար_հաստատելու_նպատակով_կձևավորվի_եռակողմ_հանձնաժողով
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով Աստանայում կայացած նիստի ընթացում համաձայնության են եկել այդ երկրում հրադադար հաստատելու համար եռակողմ վերահսկման հանձնաժողով ձևավորել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 12:13 Asia/Tehran
  • Սիրիայում հրադադար հաստատելու նպատակով կձևավորվի եռակողմ հանձնաժողով

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով Աստանայում կայացած նիստի ընթացում համաձայնության են եկել այդ երկրում հրադադար հաստատելու համար եռակողմ վերահսկման հանձնաժողով ձևավորել:

«ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Աստանայում կայացած նիստի շրջանակներում Իրանի , Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են Սիրիայում հրադադարի  ռեժիմը վերահսկելու  հնարավորությունները:

Նախատեսվում է, որ Ռուսասատանը, Իրանը և Թուրքիան Սիրայում հրադադարի վերահսկաման համար ձևավորեն եռակողմ հանձնաժողով :

Այսօր նիստը շարունակվել է մասնակցող պատվիրակությունների երկկողմ բանակցություններով:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Աստանայի նիստը նախադեպ է ստեղծում փետրվարի 8-ին Սիրիայի ընդհատված խաղաղության բանակցությունները՝ Ժնևում վերսկսելու համար :