Աստանայում կայացել է սիրիական բանակցությունների երկրորդ շրջանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54318-Աստանայում_կայացել_է_սիրիական_բանակցությունների_երկրորդ_շրջանը
«Աստանա 3» սիրիական նստաշրջանի սեմին Ղազախստանի մայրաքաղաքում կայացել է Ռուսաստանի ու Սիրիայի պատվիրակությունների հետ Իրանի ներկայացուցչական պատվիրակության առանձին խորհրդակցությունների երկրորդ շրջանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2017 02:58 Asia/Tehran
  • Աստանայում կայացել է սիրիական բանակցությունների երկրորդ շրջանը

«Աստանա 3» սիրիական նստաշրջանի սեմին Ղազախստանի մայրաքաղաքում կայացել է Ռուսաստանի ու Սիրիայի պատվիրակությունների հետ Իրանի ներկայացուցչական պատվիրակության առանձին խորհրդակցությունների երկրորդ շրջանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաըֆարիի հետ Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիի չորեքշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաքում ունեցած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել են սիրական 3-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը:

Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի պատվիրակություններն այս նիստերում քննարկել են Սիրիայում անդորր հաստատելու նպատակով  այսօր գումարվելիք բանակցություններում դիրքորոշումների համադրման հետ կապված հարցեր:

Նախորդ երկու նստաշրջանների նման «Աստանա 3» նստաշրջանը նույնպես գումարվելու է Սիրիայում համապարփակ հրադադարի հաստատման և այդ երկրի ճգնաժամի լուծման ուղիների առանցքայնությամբ:

Բանակցությունները նախաձեռնել են Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան: