Աստանայում կայացել է սիրիական բանակցությունների երկրորդ շրջանը
«Աստանա 3» սիրիական նստաշրջանի սեմին Ղազախստանի մայրաքաղաքում կայացել է Ռուսաստանի ու Սիրիայի պատվիրակությունների հետ Իրանի ներկայացուցչական պատվիրակության առանձին խորհրդակցությունների երկրորդ շրջանը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաըֆարիի հետ Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիի չորեքշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաքում ունեցած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել են սիրական 3-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը:
Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի պատվիրակություններն այս նիստերում քննարկել են Սիրիայում անդորր հաստատելու նպատակով այսօր գումարվելիք բանակցություններում դիրքորոշումների համադրման հետ կապված հարցեր:
Նախորդ երկու նստաշրջանների նման «Աստանա 3» նստաշրջանը նույնպես գումարվելու է Սիրիայում համապարփակ հրադադարի հաստատման և այդ երկրի ճգնաժամի լուծման ուղիների առանցքայնությամբ:
Բանակցությունները նախաձեռնել են Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան: