Սիրիայում ռուսաստանցի զինծառայողներ են զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56150-Սիրիայում_ռուսաստանցի_զինծառայողներ_են_զոհվել
Սիրիայում զոհվել է ռուսաստանցի զինծառայող Արտյոմ Գորբունովը, ով հետախուզության 96-րդ առանձին զորամիավորման ծառայող է եղել: Meduza.io-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնել է Conflict Intelligence Team կազմակերպությունը, որը զբաղվում է Սիրիայում եւ Դոնբասում ընթացող մարտական գործողությունների մոնիթորինգով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2017 10:17 Asia/Tehran
  • Սիրիայում ռուսաստանցի զինծառայողներ են զոհվել

Սիրիայում զոհվել է ռուսաստանցի զինծառայող Արտյոմ Գորբունովը, ով հետախուզության 96-րդ առանձին զորամիավորման ծառայող է եղել: Meduza.io-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնել է Conflict Intelligence Team կազմակերպությունը, որը զբաղվում է Սիրիայում եւ Դոնբասում ընթացող մարտական գործողությունների մոնիթորինգով:

Վերջինս զոհվել է մարտի 2-ին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հաղորդել Արտյոմ Գորբունովի մահվան մասին:

Հաղորդվում է, որ Չելյաբինսկի մարզի Օզերսկ քաղաքում հուղարկավորել են Սիրիայում զոհված եւս մեկ զինծառայողի՝ Իվան Սլիշկինին: Լրագրողները հայտնել են, որ նա մեկնել է սիրիական առաջնագիծ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սլիշկինի մահվան մասին տեղեկություններ չի հրապարակել:

Մարտի 2-ին հայտնի էր դարձել, որ Պալմիրայի համար մղվող մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը: Գեներալի զրահամեքենան պայթել է ռադիոկառավարվող ֆուգասի վրա, Միլյուխինին ուղեկցող 4 զինծառայողներ զոհվել են:

galatv.am/