Բաշար Ասադ.«Քաոսային վիճակ ստեղծելը ԱՄՆ-ի հմտությունն է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56550-Բաշար_Ասադ._Քաոսային_վիճակ_ստեղծելը_ԱՄՆ_ի_հմտությունն_է
Բաշար Ասադը շեշտել է.«ԱՄՆ-ն հմուտ է իրարանցում և տարբեր բարդություններ ստեղծելու մեջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 13:01 Asia/Tehran
  • Բաշար Ասադ.«Քաոսային վիճակ ստեղծելը ԱՄՆ-ի հմտությունն է»

Բաշար Ասադը շեշտել է.«ԱՄՆ-ն հմուտ է իրարանցում և տարբեր բարդություններ ստեղծելու մեջ»:

Մեհր գործակալության հաղորդմաՆ համաձայն՝ չինական «Ֆինիքս» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Բաշար Ասադն ասել է.«Առանց Դամասկոսի հետ խորհրդակցելու ԱՄՆ-ն հարձակվել է Սիրիայում գտնվող ԻԼԻՊ-ի դիրքերի վրա, ինչը անօրինական քայլ է: Այն երկրները, որոնք առանց արտոնության մտնում են Սիրիա պաշտոնական Դամասկոսի կողմից ագրեսոր ուժեր են համարվում»:

«Երկրի ապագա քաղաքական համակարգը կախված է սիրիացիների որոշումից և այդ կապակցությամբ հանրաքվե պետք է անցկացվի: Սիրիայի ճգնաժամը պետք է կարգավորել երկխոսության և ահաբեկիչների դեմ պայքարի հիմունքով»․ հավելել է Ասադը:

Բաշար Ասադն ասել է.«Ժնևի բանակցություններից որևէ արդյունք չենք ակնկալում, սակայն դա մի քայլ է Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար: Ճանապարհը երկար է լինելու»:

Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ՝ շաբաթ օրը՝ մարտի 11-ին, Դամասկոսի «Ալ-Բաբ Ալ-Սաղիրի դամբարան» շրջանում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել և 120 մարդ վիրավորվել է: Զոհերի ու վիրավորների մեծ մասը ուխտագնացներ են: