ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումը ժամանել է Սիրիա. աղբյուր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56866-ԱՄՆ_ծովային_հետևակի_ստորաբաժանումը_ժամանել_է_Սիրիա._աղբյուր
ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումը ժամանել է Սիրիայի Էլ Հասակե շրջանի Ռումեյլան օդանավակայան, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով քրդական աղբյուրի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2017 13:21 Asia/Tehran
  • ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումը ժամանել է Սիրիա. աղբյուր

ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումը ժամանել է Սիրիայի Էլ Հասակե շրջանի Ռումեյլան օդանավակայան, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով քրդական աղբյուրի:

Ճշտվել է, որ ամերիկյան զինվորականները Իրաքյան Քուրդիստանի ռազմաբազայից ուղղաթիռներով տեղափոխվել են Կամիշլի քաղաքից հարավ գտնվող օդանավակայան:

Բացի ծովային հետևակից, որոնց թվաքանակը հասնում է մի քանի հարյուր մարդու, պլանավորվում է բազայից բերել նաև հրետանային մարտկոցներ:

«Ամերիկյան ուժերի թվաքանակը, որոնք այժմ գտնվում են Սիրիայում, ավելացել է դեռևս Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Ավելի վաղ նրանց ներկայությունը սահմանափակվում էր ռազմական փորձագետներով և խորհրդականներով, այժմ մենք տեսնում ենք ծովային հետևակային ուժերի ժամանումը»,- նշել է աղբյուրը:

1in.am