Հայտարարվել է Սիրիայում ահաբեկիչների պատճառած վնասի մոտավոր չափը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56918-Հայտարարվել_է_Սիրիայում_ահաբեկիչների_պատճառած_վնասի_մոտավոր_չափը
Սիրիայի առևտրի պալատի նախագահ Ֆարս Ալ-Շահաբին ասել է. «Սիրիայի ճգնաժամի մի քանի տարիների ընթացքում այդ երկրի արդյունաբերության կրած վնասը ավելի քան հարյուր միլիարդ դոլարի է հասել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2017 02:11 Asia/Tehran
  • Հայտարարվել է Սիրիայում ահաբեկիչների պատճառած վնասի մոտավոր չափը

Սիրիայի առևտրի պալատի նախագահ Ֆարս Ալ-Շահաբին ասել է. «Սիրիայի ճգնաժամի մի քանի տարիների ընթացքում այդ երկրի արդյունաբերության կրած վնասը ավելի քան հարյուր միլիարդ դոլարի է հասել»:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման` Ֆարս Ալ-Շահաբին երեքշաբթի օրը հավելել է. «2011 թվականին Սիրիայի ճգնաժամի սկզբից այդ երկրի արդյունաբերությանը հասցված վնասը կազմել է ավելի քան 100 միլիարդ դոլար, ինչը ծանր հարված է հասցրել այդ երկրի արդյունաբերական ենթակառույցներին»:

«Սիրիայի արդյունաբերությունն ու գործարանները տարբեր տեսակի հարձակումների, գողության, կողոպուտի ու թալանի, հրդեհի, նաև տնօրենների ու աշխատողների կոտորածի ականատես են եղել»,-հավելել է Սիրիայի առևտրի պալատի նախագահը:

Սիրիայի պալատի նախագահը արտասահման մեկնած սիրիացի վարպետ աշխատուժը երկիր վերադարձնելու ուղղությամբ կառավարության ջանքերի մասին ասել է. «Այս նպատակի իրագործումը հնարավոր է աշխատանքի համար ապահով ու օրինական պայմաններ ստեղծվելու դեպքում և դրան ուշադրություն պիտի դարձնել»: