Դի Միստուրան զգուշացրել է Սիրիայի հարցով բանակցությունների ձախողման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57094-Դի_Միստուրան_զգուշացրել_է_Սիրիայի_հարցով_բանակցությունների_ձախողման_կապակցությամբ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ՝ Ստեֆան Դի Միստուրան զգուշացրել է Սիրիայում պատերազմի 7-րդ տարում բախումները շարունակվելու և այդ հարցով բանակցությունների ձախողման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2017 14:38 Asia/Tehran
  • Դի Միստուրան զգուշացրել է Սիրիայի հարցով բանակցությունների ձախողման կապակցությամբ

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ՝ Ստեֆան Դի Միստուրան զգուշացրել է Սիրիայում պատերազմի 7-րդ տարում բախումները շարունակվելու և այդ հարցով բանակցությունների ձախողման կապակցությամբ:

«Ալ Յոմ Ալ Սաբեը» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դե Միստուրան ասել է.«Սիրիայի պատերազմը համարվում է վերջին տարիներին տարածաշրջանի ամենաերկարատև ու ամենավայրագ պատերազմներից մեկը, ուրեմն անհրաժեշտ է Աստանայում ,Ժնևում ,Նյու Յորքում կամ որևէ այլ վայրում շարունակվեն խաղաղության  բանակցությունները»:

Դի Միստուրան դատապարտել է չորեքշաբթի օրը Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները,որոնց հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ: Նա պահանջել է Սիրիայում անհապաղ իրագործել  հրադադարի ամբողջական ռեժիմը: 

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, այդ հարձակումների նպատակն է կանխել բանակցությունների գործընթացը և ձախողման մատնել բանակցությունների առաջընթացին ուղղված ջանքերը: