Ռուսաստան. Սիրիական ընդդիմությունը չի ձգտում Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57106-Ռուսաստան._Սիրիական_ընդդիմությունը_չի_ձգտում_Սիրիայի_ճգնաժամի_կարգավորմանը
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Ընդդիմությունը չի ցանկանում, որ Սիրիայի ճգնաժամը կարգավորվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2017 04:06 Asia/Tehran
  • Ռուսաստան. Սիրիական ընդդիմությունը  չի ձգտում Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Ընդդիմությունը չի ցանկանում, որ Սիրիայի ճգնաժամը կարգավորվի»:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` Մարիա Զախարովան հինգշաբթի օրն անդրադարձել է Աստանայում կայացած Սիրիայի խաղաղության բանակցությունների վերջին շրջանում սիրիական ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների բացակայությանը: Նա նշել է, որ դա  վիրավորանք է ուղղված  հյուրընկալ երկրների  և նիստին մասնակցած այլ երկրների հասցեին: Զախարովայի խոսքերով` «Այս կապակցությամբ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների կողմից որևէ պատճառաբանություն ընդունելի չէ»:

«Մոսկվան չի կասկածում, որ որոշ արտասահմանյան երկրներ սիրիական ընդդիմությանը խրախուսել են հրաժարվել Աստանայի բանակցություններին մասնակցելուց»,-ընդգծել է Զախարովան:

Զախարովան  հավելել է. «Եթե որևէ խումբ կամ երկիր հրաժարվի բանակցություններին մասնակցելուց դա կնշանակի, որ վերջինս չի ցանկանում կարգավորել տարիներ  ի վեր միջազգային հանրությանը հուզող այս հարցը»:

Մարտի 15-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարվեց Սիրիայի խաղաղության բանակցությունների երրորդ փուլի գլխավոր նիստը, որին մասնակցում էին Իրանի, Ռուսաստանի  Թուրքիայի  և Հորդանանի ներկայացուցիչները, Սիրիայի կառավարության ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաըֆարին և ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Նիստին չմասնակցեց սիրիական ընդդիմության պատվիրակությունը:

Այս բանակցությունները նախաձեռնել են ԻԻՀ-ն, Ռուսաստանն ու Թուրքիան, նպատակ  ունենալով Սիրիայում խաղաղության հաստատումը: