Ռուսաստան. Սիրիական ընդդիմությունը չի ձգտում Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Ընդդիմությունը չի ցանկանում, որ Սիրիայի ճգնաժամը կարգավորվի»:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` Մարիա Զախարովան հինգշաբթի օրն անդրադարձել է Աստանայում կայացած Սիրիայի խաղաղության բանակցությունների վերջին շրջանում սիրիական ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների բացակայությանը: Նա նշել է, որ դա վիրավորանք է ուղղված հյուրընկալ երկրների և նիստին մասնակցած այլ երկրների հասցեին: Զախարովայի խոսքերով` «Այս կապակցությամբ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների կողմից որևէ պատճառաբանություն ընդունելի չէ»:
«Մոսկվան չի կասկածում, որ որոշ արտասահմանյան երկրներ սիրիական ընդդիմությանը խրախուսել են հրաժարվել Աստանայի բանակցություններին մասնակցելուց»,-ընդգծել է Զախարովան:
Զախարովան հավելել է. «Եթե որևէ խումբ կամ երկիր հրաժարվի բանակցություններին մասնակցելուց դա կնշանակի, որ վերջինս չի ցանկանում կարգավորել տարիներ ի վեր միջազգային հանրությանը հուզող այս հարցը»:
Մարտի 15-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարվեց Սիրիայի խաղաղության բանակցությունների երրորդ փուլի գլխավոր նիստը, որին մասնակցում էին Իրանի, Ռուսաստանի Թուրքիայի և Հորդանանի ներկայացուցիչները, Սիրիայի կառավարության ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաըֆարին և ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Նիստին չմասնակցեց սիրիական ընդդիմության պատվիրակությունը:
Այս բանակցությունները նախաձեռնել են ԻԻՀ-ն, Ռուսաստանն ու Թուրքիան, նպատակ ունենալով Սիրիայում խաղաղության հաստատումը: