Սիրիան բողոքել է ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական կոալիցիայի գործողությունների դեմ
Մարտ 23, 2017 12:22 Asia/Tehran
Առանձին նամակներ հղելով ՄԱԿ-ին ու ԱԽ-ինշ Սիրիայի ԱԳ նախարարությունը քննադատել է այդ երկրում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի քայլերը:
Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ, Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ից և ԱԽ-ից պահանջել է վերջ տալ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Սիրիայում կատարվող ավերածություններին ու սպանություններին և դատապարտել կոալիցիայի քայլերը:
Սիրիայի ԱԳ նախարարությունը շեշտել է.«ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարձակումների իրականացնելով ձգտում է խառնաշփոթ առաջացնել Սիրիայում»:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված կոալիցիայի օդուժը Ռաքայում մի դպրոց է ռմբակոծել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 32 երեխա և վիրավորվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ:
Պիտակ