Մարտ 30, 2017 07:34 Asia/Tehran
  • Սիրիայի Համա նահանգում ոչնչացվել են 2200 ահաբեկիչներ

Վերջին վեց օրերին, Սիրիայի արևմտյան Համա նահանգում, բանակի հետ բախումների ընթացքում սպանվել են 2200 ահաբեկիչներ:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ի չորեքշաբթի օրվա հաղորդման համաձայն` հրամանատարական 7 կենտրոնների, 15 տանկերի, 11 մարդատար ինքնագնացների, 107 ինքնաշարժների, 12 զինապահեստների, 17 հրասանդների ու թնդանոթների և հրթիռի արձակման 6 կայանների ոչնչացումը վերջին օրերի ընթացքում ահաբեկիչների կրած վնասներից են:

Չորեքշաբթի օրը, «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբի հետ բախման ժամանակ,  Սիրիայի բանակը Համա նահանգի հյուսիսում ազատագրել է նոր տարածքներ:

 

Պիտակ