Մարտ 31, 2017 07:26 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահը քննադատել է Իրանի դեմ թշնամության հարցում Իսրայելի հետ Արաբիայի ընդհանուր դիրքորոշումը

Լիբանանի Հեզբոլլահի «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցությունը, մի հաղորդագրություն հրապարակելով ցավ է հայտնել Իրանի դեմ թշնամության հարցում Իսրայելի հետ Արաբիայի ընդհանուր դիրքորոշման համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորների հինգշաբթի օրը գումարած հերթական նիստի եզրափակիչ հաղորդագրության մեջ նշված է. «Իրանը, որպես իսլամական երկիր, բարդությունների ժամանակ ու նաև Պաղեստինի, նրա ժողովրդի ինքնիշխանության ու պաղեստինցիների վերադարձի իրավունքի հարցում իսլամական ու արաբական երկրների բարեկամն ու գործընկերն է եղել»:

«Եթե Պաղեստինի հարցի հանդեպ Իրանի ուշադրությունը արաբական երկրների ներքին հարցերին միջամտություն է համարվում ու դատապարտվում է Արաբիայի ու նրա դաշնակիցիների կողմից, Բահրեյնում, Եմենում, Սիրիայում, Իրաքում և իսլամական ու արաբական այլ երկրներում Արաբիայի ուղղակի միջամտությունն էլ ոտնձգություն է համարվում, որը պիտի բարձրաձայն դատապարտել»,-ընդգծված է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության հաղորդագրության մեջ:

 

Պիտակ