Սուդցիների կողմից Քաթարին ճնշելու պատճառները
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«Սաուդյան Արաբիան ճնշում է Քաթարին, քանի որ փորձում է որպես ահաբեկչության հիմնական աջակից ու Սիոնիստական ռեժիմին ծառայություն մատուցող երկիր, արդարացնել ինքն իրեն»:
Պարսից Ծոցի համագործակցության խորհրդում առկան տարածայնությունների մասին Քամալ Խառազին հավելել է.«Սուդյան Արաբիան տարածաշրջանում տիրակալության է ձգտում, իսկ տարածաշրջանի մի շարք երկրներ չեն կամենում մտնել սաուդցիների տիրակալության տակ»:
Սաուդյան Արաբիան Քաթարին մեղադրում է «Ախավան Ալ-Մոսլեմին» և ՀԱՄԱՍ խմբերին հովանավորելու մեջ: Անդրադառնալով այս խնդրին, Խառազին հավաստել է. «Թաքֆիրական ահաբեկչական գաղափարախոսությունների ու Ալ-Ղաիդայի և ԻԼԻՊ-ի ձևսվորման արմատները գտնվում են վահաբիական մտածողության մեջ: Իսկ Սաուդյան Արաբիայի կառավարությունը ֆինանսական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերում այս խմբերին»: