Լավրովն ընդգծել է Կատարի հարցում Թեհրանի ու Մոսկվայի ընդհանուր դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64302-Լավրովն_ընդգծել_է_Կատարի_հարցում_Թեհրանի_ու_Մոսկվայի_ընդհանուր_դիրքորոշումը
Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Մոսկվան ու Թեհրանը արաբական լարվածության ու Կատարի հարցում ընդհանուր դիրքորոշումներ ունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2017 03:29 Asia/Tehran
  • Լավրովն ընդգծել է Կատարի հարցում Թեհրանի ու Մոսկվայի ընդհանուր դիրքորոշումը

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Մոսկվան ու Թեհրանը արաբական լարվածության ու Կատարի հարցում ընդհանուր դիրքորոշումներ ունեն»:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով  Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանն, ասել է. «Թեհրանն ու Մոսկվան համոզված են, որ Կատարի ճգնաժամը միայն բանակցության միջոցով կարող է լուծում գտնել»:

«Թեհրանն ու Մոսկվան ցանկանում են, որ Կատարի ճգնաժամը կարգավորվի բանակցության սեղանին, որպեսզի բոլոր մտահոգությունները վերացվեն երկխոսության միջոցով»,-հավելել է Լավրովը:

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած ուղևորությունից հետո, Արաբիան և արաբական մի քանի այլ երկրներ երկուշաբթի օրը Կատարին մեղադրեցին ահաբեկչությունը հովանավորելու հարցում և խզեցին այդ երկրի հետ իրենց հարաբերությունները: