Սաուդյան Արաբիան արգելել է քաթարցի ուխտավորներին այցելել Մեքքայի Մեծ մզկիթը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64402-Սաուդյան_Արաբիան_արգելել_է_քաթարցի_ուխտավորներին_այցելել_Մեքքայի_Մեծ_մզկիթը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պարսիցծոցյան երկրների շրջանում ծագած դիվանագիտական ճգնաժամի ֆոնին արգելել են Քաթարի քաղաքացիներին մուտք գործել Մեքքայի Մեծ մզկիթը: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» գործակալությունը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 12, 2017 04:14 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան արգելել է քաթարցի ուխտավորներին այցելել Մեքքայի Մեծ մզկիթը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պարսիցծոցյան երկրների շրջանում ծագած դիվանագիտական ճգնաժամի ֆոնին արգելել են Քաթարի քաղաքացիներին մուտք գործել Մեքքայի Մեծ մզկիթը: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» գործակալությունը:

Քաթարի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողով շաբաթ բողոքներ են ստացվել երկրի բնակիչներից, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Մասջիդ Ալ-Հարամ մզկիթի տարածք:

Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի ղեկավարը միջադեպը որակել է որպես մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված կրոնական ծիսակարգ կատարելու իրավունքի կոպիտ խախտում:

 Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները սովորաբար չեն ճշտում Մեծ մզկիթ այցելողների ազգային կամ կրոնական պատկանելիությունը:

 Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը պատժաչափ են սահմանել սոցցանցերում Քաթարին աջակցություն հայտնող օգտատերերի համար: ԱՄԷ-ում նախատեսվում է մինչև 15 տարվա ազատազրկում կամ 136 000 դոլարի տուգանք, իսկ Բահրեյնում` 5 տարվա ազատազրկում:

Նշենք, որ Պարսից ծոցի 10 երկիր խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ` վերջինիս մեղադրելով ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

tert.am