Կատարի ԶԼՄ-ներ.«Սաուդյան Արաբիայի կրոնագետների խորհուրդը մոնաֆեղ է»
Արձագանքելով Կատարի դեմ Ռիադի ընդունած որոշումների մասին Սաուդյան Արաբիայի հայտարարություններին, Կատարի լրատվամիջոցները այդ երկրի կրոնագետների խորհրդի անդամներին անվանել են մոնաֆեղներ:
Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան հոգևորական և այդ երկրի կրոնագետների խորհրդի նախագահն ասել էր.«Սաուդյան Արաբիայի և մյուս երկրների կողմից Կատարի դեմ ընդունված որոշումները բխում են մուսուլմանների և կատարցիների շահերից»:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը՝ Կատարի լրատվամիջոցները՝ այդ թվում «Ալ Ռայե» օրաթերթն, արձագանքել են արաբ մուֆտի՝ Աբդոլազիզ Բեն Աբդուլլահ Ալե Ալ Շեյխի հայտարարությանը և այդ երկրի կրոնագետների խորհրդի անդամներին անվանել են մոնաֆեղներ:
Մյուս կողմից Կատարի ծովագնացության բաժնի պաշտոնյաները այսօր հայտարարել են, որ Արաբիայի պատժամիջոցներին դիմակայելու համար Հնդկաստանի նավահանգիստների հետ ուղղակի կապ են հաստատել ապրանք ներմուծելու համար:
«Այս ծովային ճանապարհով կապահովվեն Դոհայի կարիք ունեցած ապրանքները»․ հայտարարել է Կատարի տրանսպորտի նախարարությունը: