Էրդողան. Առանց Իրանի մասնակցության հնարավոր չէ կարգավորել տարածաշրջանային ճգնաժամերը
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իրանը Միջին Արևելքում կարևոր ու ազդեցիկ երկիր է: «Առանց Իրանի մասնակցության հնարավոր չէ կարգավորել տարածաշրջանային ճգնաժամերը». ասել է նա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը Պորտուգալիայի «Ար Թի Փի» հեռուստակայանին տված հարցազրույցում կատարելով այն հարցադրումը, թե արդյոք առանց Իրանի մասնակցության հնարավոր է կարգավորել Իրաքի ու Սիրիայի ճգնաժամերն, ասել է. «Բնական է, որ ոչ միայն առանց Իրանի մասնակցության չի կարելի կարգավորել այդ ճգնաժամերը, այլև տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում Իրանի մասնակցությունը մեծ օգուտ կարող է բերել»:
«Իրանի ներկայությամբ հնարավոր է կարգավորել Իրաքի ու Սիրիայի ճգնաժամերը»,-հայտարարել է Էրդողանը:
Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի ու Իրանի միջև որոշ տարաձայնություններին, ասելով, որ իր համոզմամբ, Թեհրանն ու Անկարան կարող են կարգավորել այդ խնդիրները և տարածաշրջանի ճգնաժամերի համար լուծում գտնել: