Արաբական երկրների Լիգան պատրաստ է միջնորդել Կատարի ճգնժամի հարցում
(last modified Wed, 05 Jul 2017 08:46:21 GMT )
Հուլիս 05, 2017 13:16 Asia/Tehran
  • Արաբական երկրների Լիգան պատրաստ է միջնորդել Կատարի ճգնժամի հարցում

Արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղարն ընդգծել է Կատարաի ճգնաժամի կարգավորման նպատակով միջնորդելու` միության պատրաստակամությունը:

«Ռուսիա Ալ-Յոմ» գործակալության հաղորդմամբ, Հռոմում Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Ահմեդ Աբու Ղեյդին ասել է, որ Լիգան պատրաստ է միջնորդել Կատարի հարցում:

Ահմեդ Աբու Ղեյդին հավաստել է, որ չի կարող որևէ կարծիք տալ արաբական երկրների պահանջների մասին , սակայն վստահեցրել է, որ այդ հարցում մոտ ապագայում արդյունքի հասնելն անհնարին է:

Ավելի վաղ նաև Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալ Սանին քննադատել էր Պարսից ծոցի ներկա ճգնաժամի հետ կապված Արաբական երկրների Լիգայի դիրքորոշումը: Նա ասել էր.«Կատարի դեմ անարդարացի քայլերի մեկնարկից ի վեր Լիգան ոչ մի քայլ չի արել»:

Կատարի ԱԳ նախարարը վերջերս Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի և եգիպտոսի պահանջներին այդ երկրի գրավոր պատասխանը հանձնել էր Քուվեյթի էմիր ՝ Սաբահ Ահմեդ Ջաբեր Սաբահին , իսկ արաբական չորս երկրները հայտարարել էին, որ ստացել են այն և մոտ ապագայում պատասխանելու են:

Պիտակ