Կատարը բացահայտել է ՝ Արաբիան և ԱՄԷ-ն աջակցում են ԻԼԻՊ-ին
Կատարը փաստաթղթեր է հրապարակել, որոնք ապացուցում են, որ Արաբիան և Էմիրություններն աջակցում են Եմենում Ալ-Ղաիդային և ԻԼԻՊ-ին:
Վաշինգտոնում Կատարի դեսպանատունը հոկտեմբերի 25-ին դիվանագիտական փաստաթղթեր է տրամադրել Կատարի ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալ-Սանիին:
«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ըստ փաստաթղթերի , Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը և Էմիրությունների արքայազն Մոհամմեդ Բին Զայեդ Ալե-Նահյանը սատարում են Եմենում ահաբեկչական խմբերին:
ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը մտահոգություն է հայտնել Ալ-Ղաիդայի և ահաբեկչական այլ խմբավորումների հետ Բեն Սալմանի կապի վերաբերյալ, դժգոհելով Եմենում և նրա հարևան երկրներում Ալ-ղաիդայի տարածումից:
Փաստաթղթերում մանրամասներ են հաղորդվել Ալ-Ղաիդայի երկու պարագլուխների գործունեության և Արաբիայի անվտանգության ու հետախուզական կազմակերպության ղեկավար Խալեդ Բին Ալի Բին Աբդոլլահ Ալ-Համիդանի կողմից Ալ-Ղաիդայի եմենական թևի պարագլուխ Ալի Աբքարին հատկացված ֆինանսական օգնությունների մասին: