Կատարը չի ընդունել արաբական քառյակի բանակցելու նախապայմանը
Կատարի ԱԳ նախարարը չի ընդունել Դոհային շրջափակած արաբական քառյակի բանակցության առաջարկը: Նա ներկայացված առաջարկը որակել է միջազգային օրենքների խախտում:
Սաուդյան Արաբիան, Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը կիրակի օրը Մանամայում կայացած նիստի ավարտին, հայտարարել են, որ չեն զիջելու Կատարի նկատմամբ իրենց դիրքորոշումներում և Դոհան պետք է կատարի իրենց պահանջները: Հիշյալ պետությունները հայտարարել են, որ պետք է Կատարի հետ բանակցեն իրենց պահանջները բավարարելու շուրջ:
«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալե-Սանին ասել է. «Կատարի շրջափակումը միջազգային օրենքների խախտում է, սակայն արաբական քառյակը պատրաստ չէ խոստովանել դա»:
«Կատարը միջազգային ոչ մի որոշում չի ընդունել Հաջջի կապակցությամբ և Հաջջի քաղաքականացման ուղղությամբ ոչ մի քայլ չի արել, սակայն, ցավոք, Արաբիան այդ հարցին քաղաքական բնույթ է տվել».ասել է Կատարի ԱԳ նախարարը: