Թեհրանում Կատարի նորանշանակ դեսպանը սկսել է իր աշխատանքը
Օգոստոս 26, 2017 17:01 Asia/Tehran
Թեհրանում Կատարի նորանշանակ դեսպանը սկսել է իր աշխատանքը:
Թեհրանում Կատարի դեսպանատան տեղյակ մի աղբյուր ԻՍՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Դեսպան Ալի Բին Ահմեդ Ալի Ալ-Սալիթին շաբաթ օրվանից սկսել է իր աշխատանքը»:
Չորեքշաբթի օգոստոսի 23-ին Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել , որի ընթացքում Կատարի ԱԳ նախարարը տեղեկացրել է այդ երկրի դեսպանի Թեհրան վերադարձի մասին:
Ավելի վաղ, Կատարի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ այդ երկրի դեսպանը, ով սրանից 18 ամիս առաջ կանչվել էր Թեհրանից, Իրան է վերադառնալու:
Կատարի ԱԳ նախարարությունը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելու ցանկության մասին:
Պիտակ