Սեպտեմբեր 02, 2017 07:32 Asia/Tehran
  • Իրավապաշտպան 62 կազմակերպություններ Եմենում Արաբիայի ոճրագործությունների դեմ բողոք են ներկայացրել

Իրավապաշտպան ոչ-կառավարական կազմակերպությունների միջազգային կոալիցիան ՄԱԿ-ից պահանջել է փաստահավաք անկախ խումբ ստեղծելով, Եմենում Արաբիայի ռեժիմի կողմից պատերազմական ոճրագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ հետաքննություն անցկացնել:

Ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, իրավապաշտպան 62 ոչ-կառավարական կազմակերպությունների միջազգային կոալիցիան ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ և դիտորդ երկրների մշտական ներկայացուցիչներին հղած նամակում ազդարարել է Եմենում Արաբիայի ուժերի հարձակումների ընթացքում խաղաղ բնակչության սպանվելու, ինչպես նաև այդ հարձակումների հետևանքով խոլերայի և սովի տարածման կապակցությամբ:

Նամակը ստորագրել են նաև Միջազգային ներում և Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունները:

Իրավապաշտպան 62 ոչ-կառավարական կազմակերպությունների միջազգային կոալիցիան հատկապես մտահոգություն է հայտնել Եմենի հյուսիս-արևմտյան տարածքներ հումանիտար օժանդակությունների առաքման վրա դրված արգելքի կապակցությամբ:

Կոալիցիան Եմենի մայրաքաղաք Սանըայում դպրոցների, հիվանդանոցների, շուկաների և տների դեմ հարձակումը Արաբիայի ռեժիմի կողմից պատերազմական ոճրագործություն է անվանել և դատապարտել է այն:

2015 թվականի մարտին Եմենի դեմ Արաբիայի ռեժիմի ռազմական ոտնձգությունը սկսվելուց մինչ այսօր, սպանվել են առնվազն 10 հազար եմենցի խաղաղ քաղաքացիներ, այդ թվում անպաշտպան կանայք ու երեխաներ:

 

 

Պիտակ