Իրաքի փոխնախագահի նախագիծը՝ հանրաքվեի հետևանքով ճգնաժամի կարգավորման համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73023-Իրաքի_փոխնախագահի_նախագիծը_հանրաքվեի_հետևանքով_ճգնաժամի_կարգավորման_համար
Իրաքի փոխնախագահը մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է իր ազգային նախագիծը երկրում տիրող ճգնաժամի կարգավորման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2017 15:02 Asia/Tehran
  • Իրաքի փոխնախագահի նախագիծը՝ հանրաքվեի  հետևանքով ճգնաժամի կարգավորման համար

Իրաքի փոխնախագահը մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է իր ազգային նախագիծը երկրում տիրող ճգնաժամի կարգավորման համար:

Ինչպես հաղորդում է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը՝ Իրաքի փոխնախագահ Այադ Ալավին այդ նախագծի շրջանակում Իրաքի Քուրդիստանի տարածքի նախագահ Մասուդ Բարզանիին և մյուս ղեկավարներին կոչ է արել  հանրաքվեի արդյունքներից անկախ   «համապարփակ ու կառուցողական ազգային երկխոսություն» սկսել առկա տարաձայնությունների լուծման համար:

Իրաքի փոխնախագահ Այադ Ալավին նաև կոչ է արել  Սահամանադրության 140-րդ հոդվածի հիմամբ  և ազգային միասնականության ամրապնդման շրջանակում ճշտորոշել Քերքուքի և վիճարկելի տարածքների ճակատագիրը, որպեսզի ապահովեն բոլոր խմբերի շահերը և մարի ստեղծված խռովությունների կրակը: